Յոգայի դասընթացներ
Հայանտանի յոգայի ֆեդերացիան կազմակերպում է խատխա յոգայի և մեդիտացիաների դասնթացներ: Խատխա յոգան` յոգայի ուսմունքի սկզբնական և հիմնական տեսակն է, որի նպատակը հզոր և կատարելապես առողջ մարմնի և հոգու ստեղծումն է: Յոգան նաև գերազանց նիհարելու միջոց է, նրանով զբաղվելու դեպքում դուք կկարողանաք ձերբազատվել ձեզ անհանգստացնող ավելորդ քաշից: Խատխա յոգան բերում է հոգեկան հանգստություն, հավասարակշռություն, սթրեսակայունություն, ինչպես նաև դեպրեսիաներից, նեգատիվիզմից, բացասական էներգիայից ազատվելու լավագույն միջոց է: Այն հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան ներդաշնակության: Խատխա յոգայի նպատակն է բացահայտել մարդու պոտենցիալ հնարավորությունները: Այն մարդուն սովորեցնում է իր եսը կապակցել տիեզերական անսահման էներգիայի հետ, ապահովել մարմնի, մտքի և հոգու կապը:
Յոգայի միջոցով կարող էք վերափոխել ձեզ, վերահսկել ձեր հույզերն ու գիտակցությունը, հոգևոր պայծառացման ճանապարհին հաղթահարել խոչնդոտները և հասնել յոգայի գերագույն նպատակին: Հետագայում դուք կարող եք նաև մասնակցել մեդիտացիաների կուրսերի, որը կօգնի ձեզ ակտուալացնելու ձեր հոգեկան գործընթացները: Հայաստանի յոգայի ֆեդերացիան կաջակցի և կուսուցանի ձեզ ինքնաճանաչման հասնելու ճանապարհին:
Դասընթացներին մասնակցելու և Հայաստանի յոգայի ֆեդերացիային անդամակցել ցանկացողները կարող են դիմել Հայաստանի յոգայի ֆեդերացիայի խորհրդին:






