ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

YOGA FEDERATION OF ARMENIA

 

Հայաստանի յոգայի ֆեդերացիան  շնչառական վարժություններ կատարելու նպատակով կազմակերպում է էքսկուրսիաներ  և յոգա ուղևորություններ Հայաստանի տարբեր էներգետիկ կենտրոններում, ինչպիսին է, օրինակ, բուսաբանական այգին: Հայաստանը իր  բնության, օդի, ջրի և հողի շնորհիվ  համարվում է մի այնպիսի վայր, որին հաճախ դրախտ են անվանում: Յոգերը գտնում են որ խորը յոգային շնչառությունները մարդուն միացնում է  տիեզերքի  ընդհանուր ռիթմի հետ, և դա լինում է պրանայի շնորհիվ:  Պրանան դա տիեզերական կենսական էներգիան է,  որը սանսկրիպտից թարգմանաբար նշանակում է կյանք, այն գտնվում է արևի ճառագայթների, ջրի, սննդի և օդի  մեջ: Մարդու մարմինը  լեցուն է զանազան  վնասակար նյութերով, որոնք անկարող ենք հեռացնել առանց ճիշտ շնչառության, որովհետև հայտնի է որ շլաքների 90%-ը  օրգանիզմից դուրս են գալիս  շնչառության միջոցով, մինչդեռ մենք օգտագործում ենք մեր թոքերի ծավալի միայն 30%-ը: Բնության գրկում կազմակերպվող արշավները և ուղևորությունները միտված են օրգանիզմում նիրհող ուժերի արթնացման և բուժիչ նպատակներով  դրանց օգտագործմանն աջակցելուն: Մեր փորձառու մասնագետները կօգնեն  և կուսուցանեն ձեզ, թե ինչպես պրանայամաների միջոցով  երիտասարդացնել ձեր ողջ օրգանիզմը և հասնել ինքնաճանաչման: Արշավներին կամ ուղևորություններին մասնակցողներ ցանկացողները  կարողեն դիմել Հայաստանի յոգայի ֆեդերացիայի խորհրդին: