Սահաջա յոգա

Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան կազմակերպում է Սահաջա յոգայի դասնթացներ: Մի քանի բառով ներկայացնենք թե ինչ է Սահաջա յոգան: “Սահաջա” բառը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է ինքնաբերաբար, իսկ յոգան ոչ միայն գիտություն է այլև միացում տիեզերքի ամենուր ներթափանցող ուժին:
Մարդկային հասկացողությունը կարող է զարգանալ և հասնել ավելի բարձր մակարդակի Սահաջա Յոգայի միջոցով: Սա մեդիտացիայի յուրահատուկ մեթոդ է որը նպաստում է մարդու ֆիզիկական, էմոցիոնալ եւ մտավոր հավասարակշռությանը: Ողնաշարի ամենաստորին հատվածում` եռանկյունի ողի մեջ գտնվում է էներգիա որը կարելի է ասել քնած վիճակում է, և երբ գալիս է ժամանակը ինքնահաստատման, այդ էներգիան սկսում է արթնանալ և անցնել մարդու էներգետիկ դաշտի կենտրոններով (չակրա) միավորելով բոլոր կենտրոնների հատկությունները հասնում է 7_րդ էներգետիկ կենտրոնին և հաստատում է միությունը (յոգա) մեր ներքին էներգետիկ համակարգի և ամենուր ներթափանցող տիեզերքի էներգիայի հետ։ Ինքնահաստատումից հետո մարդը իր կենտրոնական նյարդաին համակարգի օգնությամբ կարողանում է հասկանալ բնության օրենքները։ Այդ էներգիան տարբեր մշակույթներում տարբեր ձև է մեկնաբանվում և անվանվում, ավելի շատ հայտնի է ինչպես Կունդալինի։ Կարեվորը այն չէ թե ինչպես է անվանվում կարեվորը նրա իմաստն ու դերը հասկանալն է:

1970 թվականին Շրի Մատաջին ստեղծեց յուրահատուկ մեթոդ, մարդու ներքին էներգիայի - կունդալինիի արդնացման նոր եղանակ։ Յուրահատկությունը կայանում է նրանում, որ ինքնահաստատում ստանալ կարելի է մինչ էներգետիկ կենտրոնները մաքրելը, և ոչ թե հետո ինչպես առաջներում է դա եղել։
Շրի Մատաջի Նիրմալա Դեվին ծնվել է Քրիստոնեական ընտանիքում 1923թ. մարտի 21- ին Հնդկաստանի Չինդվար քաղաքում: Շրի Մատաջիի ծնողները եղել են Պրասադ և Կոռնելիյա Սալվե, նրանք եղել են թագավորական Շալիվախան դինաստիայի հետնորդները: Ծնողները զգալով երեխայի մաքուր ոգին, նրան հրաշալի անուն տվեցին - Նիրմալա որը նշանակում է մաքուր, անարատ: Հետագայում նա ճանաչված դարձավ որպես Շրի Մատաջի Նիրմալա Դեվի: Մանուկ հասակից նա իր մեջ զգացել է յուրահատուկ ունակություններ և գիտակցել է որ պետք է այդ գիտելիքներն հասցնել ամբողջ աշխարհին:
Մարդկության հանդեպ ցուցաբերած բարձր արժանիքների և աշխարհում խաղաղության հաստատմանը նպաստող գործունեության համար
Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1989թ. Շրի Մատաջին ստացել է Խաղաղության մեդալ: Գիտության և մարդկային գիտակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար 1997թ. նրա անունը գրվել է մոլորակի մեծագույն մարդկանց ցուցակում:
Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք կոլեկտիվ պարապունքների, որոնց ժամանակ կարող եք ինքնահաստատվել` (ներքին էներգիայի արդնացում) և մաքրել ձեր էներգետիկ համակարգը «աուրա»:
Ցանկացողները կարող են դիմել Հայաստանի Յոգայի ֆեդերացիա:




