ՕՇՈՅԻ ՄԵԴԻՏԱՑԻԱՅԻ ԴԱՍԵՐ
|
|
Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան կազմակերպում է Օշոյի դինամիկ մեդիտացիաների դասնթացներ:
Մի քանի բառով ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում դինամիկ մեդիտացիան: Շատ մեդիտացիոն տեխնիկաներ մեզանից պահանջում են հանգիստ ու լուռ նստել, սակայն մեզանից մեծ մասի համար մեր մարմնում ու մտքում կուտակված լարվածությունը դժվարեցնում է դա: Մարդու միտքը գտնվում է անըդնհատ լարման մեջ, առօրյա հոգսերը, պարտականությունները, կուտակված ներքին անհանգստությունը, վախերը խոչընդոտում են ուղեղի լիարժեք հանգստանալուն: Մինչ մեր գիտակցության ներքին էլեկտրակայան մուտք գործելու հույս ունենալը` մենք պետք է ազատվենք այդ ներքին լարվածությունից: Մեդիտացիայի այս բնական և հաճելի համակարգը, որն առաջ բերվեց 21-րդ դարի մեծագույն հոգևոր ուսուցչի` Օշոյի կողմից, համարվում է աշխարհի ամենաարդիական մեդիտացիաներից,և այն ուսուցանվում է աշխարհով մեկ, այսուհետև` նաև «Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի» կողմից: Այն օգնել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում դառնալ ավելի առողջ, ավելի երջանիկ, հասնել ներքին խախաղության: Դինամիկ մեդիտացիաների հմայքը կայանում է նրանում, որ այստեղ չկան որոշակի կազմակերպութունների, խմբերի միանալու կամ ինչ-որ գաղափարախոսություն ընդհունելու որևէ պահանջներ: Դուք ազատ եք, չկա ոչ մի պարտականություն: «Դինամիկ» բառը, որը նշանակում է «շարժուն», արդեն իսկ հուշում է այդ մեդիտացիայի էությունը: Այսինքն` ի տարբերություն այլ մեդիտացիաների, այս մեդիտացիան կատարվում է ակտիվ, շարժուն վիճակում, որն ավելի հեշտ է իրականացնել, և այն օգնում է ազատվել կուտակված ներքին բացասական հույզերից, վախերից, անհանգստությունից, մաքրել գիտակցությունը բացասական մտքերից: Օշոյի մեդիտացիաները նպաստում են մտավոր, հուզական և ֆիզիկական զարգացմանը: Այն ստեղծում է բարենպաստ պայմաններ ներքին հոգևոր աճի համար:
Նշված մեդիտացիոն տեխնիկաները թույլ են տալիս գիտակցաբար արտահայտել ճնշված զգացմունքներն ու էմոցիաները: Այս տեխնիկաները կօգնեն ձեզ հանդարտեցնել ձեր միտքը, կտան ձեզ հոգեկան խաղաղություն, ներքին երջանկության և բավարարվածության զգացողություն: Երբ միտքը խաղաղվում է, ազատվում լարումից ու սթրեսներից, այդ ժամանակ մենք զգում ենք հանգստություն, արտաքին և ներքին աշխարհի ներդաշնակություն: Իսկ այդ ներդաշնակությունն օգնում է մարմնի և մտքի զարգացմանը, ինչպես նաև մարդու հոգևոր աճին, բարելավում է կյանքի որակը, օգնում է գզալ կյանքի ողջ հմայքը ու գեղեցկությունը, գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը: Դա հասանելի է յուրաքնաչյուրին: Առողջ եղեք և երջանիկ:
Օշո
Ցանկացողները կարող են դիմել Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա




