ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ
2011թ. մարտից Հայաստանի Յոգայի ֆեդերացիան անդամակցում է Յոգայի միջազգային ֆեդերացիային` համարվելով վերջինիս լիիրավ անդամ:
Տարեկան մեկ անգամ տեղի է ունենում Յոգայի միջազգային ֆեդերացիայի Գլխավոր Ասամբլեայի նիստ, որին մասնակցելու և քվեարկելու իրավունք
ունի նաև Հայաստանի Յոգայի ֆեդերացիան: Անդամակցությունը Յոգայի միջազգային ֆեդերացիային հնարավորություն է ընձեռում միջազգային ասպարեզում
ներկայացնել Հայաստանում յոգայի ոլորտում ունեցած ձեռքբերումները, համագործակցել և փորձի փախանակում իրականացնել յոգայի համաշխարհային
առաջավոր կազմակերպությունների հետ:
Յոգայի միջազգային ֆեդերացիային անդամակցության շրջանակներում Հայաստանի Յոգայի ֆեդերացիան Սևանում անց է կացրել կունդալինի յոգայի սեմինար,
որին մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի ներկայացուցիչները: Առաջիկայում ևս նախատեսվում է իրականացնել նմանատիպ
սեմինարներ:
Հայաստանի Յոգայի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում <<Հայրապետյան եղբայրներ>>-ին հովանավորության համար:






