ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

YOGA FEDERATION OF ARMENIA


a                         
Մահարիշի Մահեշ Յոգի
                           



Տրանսցեդենտալ  Մեդիտացիայի եզակի  տեխնիկայի ուսուցանում

     
                         “Տրանսցեդենտալ մեդիտացիան բացում է գիտակցությունը եռանդուժի, ստեղծարարության, և իմացկանության անսպառ դաշտի առաջ, որ գտնվում է յուրաքանչյուր մարդու ներսում “ ; ( Մահարիշի Մահեշ Յոգի )

 

Ի՞նչ է տրանսցեդենտալ մեդիտացիան
Տտանսցեդենտալ մեդիտացիան /ՏՄ/ պարզ, բնական, անջանք տեխնիկա է կյանքի բոլոր ոլորտները բարելավելու համար : Այս տեխնիկան հեշտ է սովորել : Այն կատարվում է հարմարավետ նստած , փակ աչքերով , օրը երկու անգամ 15- 20 րոպե տևողությամբ:

 

Ի՞նչ է կատարվում մեդիտացիայի ժամանակ
ՏՄ –ի տեխնիկայի ժամանակ ակտիվ մտածող գիտակցությունը բնականորեն հանդարտվելով  հասնում է մաքուր գիտակցության  մակարդակին , որում  բանականությունը լուռ է և միաժամանակ զգոն , իսկ մարմինը գտնվում է հաճելի հանգստի վիճակում :

Ի՞նչ բարերար ազդեցություններ է առաջ բերում Տրանսցեդենտալ Մեդիտացիան
Խաղաղ զգոնության եզակի վիճակը զարգացնում է ուղեղն ամբողջությամբ և վերացնում խորը կուտակված ստրեսները : Նման փորձառությունը  աճող  ստեղծարարության և լավ առողջության հիմքն է , ինչի մասին վկայում են  վերջին  40 տարիների ընթացքում  30 երկրների ավելի քան  250 անկախ  համալսարաններում կատարված շուրջ 600 հետազոտություններ :

 

b

 

Ստորև , թվարկված են այն կարեվորագույն ամսագրերը ,որոնցում  տպագրվել է վերը նշված հետազոտությունների մի մասը :

 

 

Science Lancet, Scientific American, American Journal of Physiology, International Journal of Neuroscience, Experimental Neurology, Electroencephalography and Clinical Neurophysiology, Psychosomatic Medicine, Canadian Medical Association Journal, American Psychologist, British Journal of Educational Psychology, Journal of Counseling Psychology, The Journal of Mind and Behavior, Academy of Management Journal, Journal of Conflict Resolution, Perceptual and Motor Skills, Criminal Justice and Behavior, Journal of Crime and Justice, Proceedings of the Endocrine Society, Journal of Clinical Psychiatry, and Social Indicators Research.
ՏՄ- ով  զբաղվողները վկայում են,  որ նվազող ստրեսը և մտքի աճող պարզությունը  օգնել են իրենց ավելի մեծ հաճույք ստանալ կյանքից, իսկ հավատացյալ մարդիկ ավելի մեծ հավատքով են հետեվել իրենց կրոններին :

Արդյո՞ք ճիշտ է ասել, որ մեդիտացիայի այլ տեխնիկաները նույն արդյունքներն են տալիս:
Ոչ : Մեդիտացիաների տարբեր տեխնիկաների միջև կան մեծ ֆիզիոլոգիական և նեյրոֆիզիոլոգիական տարբերություններ : Օրինակ  ԷԷԳ-ն և գլխուղեղը պատկերող տեխնոնոգիաները հստակորեն տարբերում են ՏՄ-ն այլ պրակտիկաներից ցույց տալով `ԷԷԳ- ի  կոհերենտության աճ և շատ կարևոր ճակատային բիլթի նշանակալից զարգացում : ՈՒղեղի այս մասը պատասխանատու է այնպիսի կարեվոր գործադիր գործառույթների  համար, ինչպիսիք են ծրագրումը , որոշումների կայացնելը , խնդիրների լուծումը և դատողությունը :

 

                                    c

Արդյոք մեդիտացիայի այլ տեխնիկաները նույնպես  տալիս են  առողջության համար այդքան բարենպաստ արդյունքներ:
 
Ստրեսի նվազեցման համար  բազմաթիվ հրապակված ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ  տրանսցեդենտալ մեդիտացիայի  տեխնիկան Շատ բարերար ազդեցություն ունի մարդու առողջության վրա , ինչը չունեն այլ տեխնիկաներ : Դրանք են արյան բարձր ճնշման, մտահոգվածության, ընկճվածության , անքնության և ստրեսի հետ կապված այլ խախտումների նվազումը :

 

Ես թերահավատ եմ

Թերահավատ լինելը չի խանգարում : Բարեբախտաբար  ՏՄ- ի տեխնիկան սովորելու , կիրառելու և դրա բարիքները ստանալու համար հավատք , կամ հավատք փոխելու կարիք չկա: Ըստ էության , ամեն տարիքի, ազգության և կրոնի  պատկանող , տարբեր ապրելակերպ ունեցող  ցանկացած մարդ կարող է սովորել այս եզակի  և բնական տեխնիկան  և ստանալ դրա առաջ բերած  բոլոր բարերար ազդեցությունները :

 

                            
                     . ՈՒղեղի  ամբողջական զարգացում
                    .  Իմացկանության աճ
                     . Ստեղծարարության աճ
                     . Ստրեսների ու տագնապների վերացում
                     . Առողջության բարելավում
                      .Անձնական հարաբերությունների լավացում
                     . Երկրի անպարտելիություն

Տրանսցեդենտալ մեդիտացիայի ուսուցումը կատարվում է  “Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի” կողմից :

Սովորեք Տրանսցեդենտալ Մեդիտացիա և լավացրեք ձեր կյանքի որակը : Սովորեք ապրել առանց ստրեսների , առանց սխալների, առանց խնդիրների :
    Սիրով սպասում ենք ձեզ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ