ՕՇՈՅԻ ՄՏՔԵՐ
Մարտի 1
|
Աշխարհը տանջվում է, քանի որ մարդկության պատմության ընթացքում մենք առաջին անգամ կորցրել ենք Աստծո հետքերը: Ոչ ոք և երբեք այնպես չի տառապել, ինչպես մենք: Անցյալում մարդիկ շատ աղքատ են եղել, մարդիկ քաղցած էին մնում, սակայն երբեք նրանք հոգեպես այսքան աղքատ չեն եղել: Մարդիկ երբեք հոգևոր առումով այնպես քաղցած չեն եղել, ինչպես այսօր: Իմ աշխատանքը կայանում է նրանում, որ վերադարձնեմ ձեզ Աստծո ընկալումը: Քանի դեռ մարդը կրկին չի արմատավորվել Աստծո մեջ, նա ապագա չի ունենա:
Մարտի 2
|
Գոյության հետ շփվելու համար մարդը պետք է մաքուր սիրտ ունենա: Սիրտը մաքուր է դառնում, երբ դատողությունն այլևս չի իշխում ձեզ: Երբ դատողությունն է իշխում, սիրը անմաքուր է մնում: Այն ծածկում է սիրտը, ինչպես փոշին է ծածկում հայելին:Դատողությունը ոչ այլ ինչ է, քան մտքերը, այսինքն` փոշին: Յուրաքանչյուր միտք պարզապես փոշու հատիկ է: Դուք պետք է մաքրվեք բոլոր մտքերից, այդ ժամանակ մաքրության կհասնեք:
Մարքությունը ոչ մի ընդհանուր բան չունի բարոյականության հետ: Իհարկե, մաքուր սիրտը բարոյական է, սակայն բարոյականություն կարդացող մարդը մաքուր չէ: Նա դեռ ապրում է գլխում, նրա բարոյականությունը առաջվա նման իշխում է սրտին: Նա չգիտի մաքրություն, քանի որ անմեղ չէ, այդ պատճառով էլ հիշե’ք, որ բարոյականությունը մաքրության չի հանգեցնում: Սակայն արդարացի է հակառակը` մաքրությունը հանգեցնում է բարոյականության: Սակայն սկզբում գալիս է մաքրությունը, իսկ նրան հետևում է բարոյականությունը:
Մարտի 3
|
Ժամանակակից մարդը մեր ողջ պատմության մեջ առաջինն է, որի մոտ բացակայում է սրբության մասին ամեն պատկերացում, որը շատ աշխարհիկ կյանքով է ապրում: Նա հետաքրքրվում է փողով, իշխանությամբ, հեղինակությամբ: Դա հիմարություն է: Նա ապրում է մանրուքներով, չնչին մանրուքներով: Մարդը զուրկ է ինչ-որ մեծ բանի մասին պատկերացումից, քան ինքն է: Նա ժխտում է Աստծուն, հայտարարում, որ Աստված մահացել է: Մարդը ժխտում է մահից հետո կյանքը, ժխտում է ներքին կյանքը: Նա հավատում է միայն ժխտմանը, այդ պատճառով էլ նա ամենուրեք միայն ձանձրույթ է տեսնում: Դա բնական է, քանի որ, եթե դուք չեք փոխազդում ինչ-որ մեծ բանի հետ, քան դուք եք, ձեր կյանքը հոգնեցուցիչ, ձանձրալի է դառնում: Կյանքը պար է դառնում միայն այն ժամանակ, երբ կան արկածներ: Եվ այն էլ կարող է արկած դառնալ, երբ ինչ-որ ավելի բանի հասնելու հնարավորություն կա, քան Դուք եք:
Մարտի 4
|
Մենք օտար չենք, այլ գոյության մի մասը: Սա մեր տունն է: Մենք այստեղ պատահական չենք, այլ այն պատճառով, որ մենք պետք ենք: Մենք այստեղ ենք, քանի որ Աստված ցանկացել է, որ մենք սկզբից ևեթ այստեղ լինենք: Այսպիսին է նրա կամքը, դրա համար ոչ ոք չպետք է իրեն օտար զգա: Սա հիմնական խնդիրներից մեկն է,որոնց ներկայումս բախվել է մարդկությունը: Ողջ աշխարհում խոհեմ մարդիկ անհանգստացած են, հուզված` ‘’Ինչո՞ւ ենք մենք այստեղ’’:
Մարտի 5
|
Ահա ձեզ իմ խորհուրդը` սկզբից սկսեք սեր որոնել, ոչ թեԱստծուն, քանի որ եթե Դուք անմիջապես Աստծուն եք որոնում, ապա նա կդառնա Ձեր երևակայությունը: Դա հիդուիստական աստված կլինի, կամ մուսաուլմանական, կամ քրիստոնեական: Այդպիսի աստվածն իրական Աստված չի լինի: Սիրո միջոցով որոնե’ք, քանի որ սերը քրիստոնեական, հինդուիստական, մուսուլմանական չի լինում: Սերը պարզապես սեր է, առանց ամեն տեսակի ածականների:
Սիրո մեջ ինչ-որ հիասքանչ բան կա: Եթե մարդկությունը սկսեր սեր որոնել, ոչ թե Աստծուն, ապա մենք հեշտությամբ կստեղծեինք մեծ մարդկային եղբայրություն:
Մարտի 6
|
Մենք ոչինչ չենք կորցրել: Աստված չի կորել, այդ պատճառով էլ նրան պետք չէ որոնել: Մենք պարզապես մոռացել ենք և ընդամենը պետք է հիշենք: Դա Ձեր գոյության, էության մեջ է: Դա ճշմարտություն անվանեք, Աստված, երանություն, գեղեկցություն` այս ամենը մեկ երևույթի, մեր գոյության ինչ-որ հավերժի, անմահի, աստվածայինի բնութագիր է:
Մենք ընդամենը պետք է խորանանք մեև բնույթի մեջ և տեսնենք, հասկանանք, գիտակցենք: Հետևաբար, իրականության մեջճանապարհորդությունը ամենևին էլ ճանապարհորդություն չէ: Մենք ոչ մի տեղ չենք գնում, այլ պարզապես պետք է մնանք լռության մեջ, մնանք մեդիտացիայի մեջ և ապրենք:
Մարտի 7
|
Երբ ասում եք “Աստված”, ապա նա շատ հեռու ինչ-որ բան է թվում: Դարեր շարունակ մեզ ասել են, որ Աստված այլ տեղում է` երկնքում, շատ հեռու: Սակայն երբ ասում եք “սեր”, այն շատ սրտամոտ է, և Աստված ևս մոտ է դառնում: Քահանաները խորամանկ են, նենգ: Նրանք փորձում էին հաստատել, որ Աստված հեռու է, քանի որ միայն այն ժամանակ, երբ Աստված է, նրանք կարող են նրա ներկայացուցիչները, կամ միջնորդները դառնալ:
Երբ օգտագործում եք “Աստված” բառը, ուժեղացնում եք Ձեր անհատականության զգացումը: Աստված դառնում է սահմանափակ, որոշակի: սակայն սերն անհատականություն չէ, այլ որակ, առկայություն, բույր, ընդ որում, ոչ միայն ծաղկի, այլ ինչ-որ անսահմանի, անհունի:
Մարտի 8
|
Երբ Դուք ինքներդ ազատ եք Ձեզանից, ապա Դուք լցված եք Աստծով: Հիշեք, որ այս և այն չեն կարող համագոյատևել: Անընդհատ հիշե’ք, որ կարող է գոյություն ունենա կա’մ Աստված, կա’մ Դուք: Միայն անխելքն է իրեն ընտրում: Ընտրե’ք Աստծուն, կորչե’ք որպես էգո /ես/: Մոռացե’ք Ձեր` որպես գոյությունից առանձին ինչ-որ բանի մասին: Այդ ժամանակ այդ անհայտության մեջ Դուք կվերածնվեք: Դա պարադոքսալ իրավիճակ է` երբ Դուք ազատ եք Ձեզանից, ապա բավարարված եք դառնում, ընդ որում առաջին անգամ, և գոհունակությամբ լի:
Մարտի 9
|
Մի’ սիրեք կոնկրետ ինչ որ մեկին, այլ ողջ գոյությունը: Դա բնական իրականությունն է: Ծառերը, լեռները և մարդիկ իրականում անջատված չեն միմյանցից: Մենք բոլորս ինչ-որ միասնության մասերն ենք, մենք գոյություն ունենք ներդաշնակության մեջ: Մենք անընդհատ շնչում ենք թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ: Ծառերն անընդհատ ներշնչում են ածխաթթու գազ և արտաշնչում են թթվածին: Առանց ծառերի մենք չեինք կարող շնչել: Մենք մի ամբողջականության մեջ ենք կապված, միահյուսված ենք: Այսպես փոխկապակցված է ողջ գոյությունը: Այդ պատճառով էլ սիրե’ք ոչ թե կոնկրետ ին-որ մեկին, այլ ծառերը, աստղերը, սարերը, մարդկանց, կենդանիներին: Կարևորը ոչ թե այն է, թե ում եք Դուք սիրում, այլ որ ընդհանրապես սիրում եք:
Մարտի 10
|
Երբ Դուք ամբողջովին դատարկված եք և Ձեր մեջ ոչինչ չեք տեսնում ամեն ինչ մի ակնթարթում լույս է դառնում: Անսպասելիորեն Ձեր գոյության մեջ հազարավոր գույներ են ներթափանցում, Դուք լցվում եք ոչ երկրային բույրով և երաժշտությամբ, որը նախկինում երբեք չեք լսել: Այս ապրումի մեջ Դուք ազատվում եք կյանքից, մահից և, ի վերջո, Ձեզանից: Դուք դառնում եք գոյության Ձեր հոսքի մի մասը: Սակայն որպեսզի Աստված կարողանա գոյություն ունենալ, Դուք պետք է անհայտանաք:
Մարտի 11
|
Մարդկային բարեկեցությունը Աստծո մեջ է: Եթե մենք հիմնավորվենք Աստծո մեջ, ապա ամբողջական ու առողջ կլինենք: Եթե հրաժարվենք Աստծուց, ապա անարմատ կմնանք, առանց աջակցության: Մեզ համար Աստված ավելի շուտ մայր է, քան հայր: Տղամարդկային շովինիզմի պատճառով մարդը Աստծոն տղամարդ է դարձրել: Աստված ինքը` հողն է, մեր սնունդը, մեր բարեկեցությունը: Եվ մեր ամբողջ կյանքը ոչ այլ ինչ է, քան բարեկեցության աղբյուրների որոնում և հետազոտում:
Մարտի 12
|
Կյանքը միշտ նոր է, իսկ միտքը` միշտ հին: Կյանքը երբեք հին չի լինում, իսկ միտքը` երբեք նոր: Այդ պատճառով էլ նրանք երբեք չեն հանդիպում և չեն կարող հանդիպել: Միտքը հետ է շարժվում, իսկ կյանքը` առաջ: Այդ պատճառով էլ մարդիկ, որոնք միայն մտքով են սնվում, այնքան հիմար են գործում, որ երբ գիտակցում են այն ամենը, ինչ արել են իրենց, նրանք արդեն չեն հավատում, որ կարող էին այդքան հիմար լինել, այդքան անմիտ: Կյանքը կարելի է ճանաչել միայն առանց մտքի: Հենց դա է մեդիտացիան` խելքի անջատում, գոյություն առանց մտքերի, պարզապես ապրում: Տիրում է լռություն, ուղեղում ոչ մի բառ չկա, շարժումները կանգ են առնում: Աշխարհում ամեն ինչ ներթափանցվել է լուռ ու հանդարտ դատարկությամբ:
Մարտի 13
|
Աստվածային կամքի մի մասը դառնալու համար, մարդը պետք դուրս գա սեփական կամքի սահմաններից: Դուք պետք է թողնեք Ձեր կամքը, դրանում է կայանում մեր խնդիրը: Եթե մեր կամքը լուծվել է, ապա մեր միջով սկսում է գործել Աստված: Այդ ժամանակ այլևս չկան դժբախտություններ, չկա անհանգստություն: Դուք լրիվ թուլացած եք, բոլոր դժվարություններն անհայտացել են:
Մարտի 14
|
Նայե’ք Ձեր ներսը և այդ ժամանակ աստծո թագավորությունը Ձերը կլինի: Մենք այն երբեք, ոչ մի ակնթարթ չենք կորցրել: Իրականում, նույնիսկ եթե մենք ցանկանանք կորցնել այն, չենք կարող դա անել, քանի որ դա մեր էությունն է: Սակայն մենք սնանկ ենք դարձել սեփական կամքով, սեփական հիմարության պատճառով: Մենք մոռացել ենք կարդալ ներքին հրահանգները և դրանք որոնում ենք Վեդաներում, Ղուրանում, Աստվածաշնչում: Մենք ականավոր գիտնականներ ենք դարձել, սակայն ոչ հարուստ, մենք մնացել ենք այնպես աղքատ, ինչպես և միշտ: Հարստությունը միայն մի ճանապարհով է գալիս` դեպի ներս շարժման միջոցով, քանի որ այդպես գտնվում է մեր կենսական աղբյուրը, գանձարանը, անսպառ հարստությունը:
Մարտի 15
|
Մարդիկ դաժան են: Կյանքը նրանց դաժան է դարձնում, քանի որ այն մեզ պայքարի է պատրաստում: Քիչ-քիչ մարդիկ կորցնում են իրենց բնական նրբությունն ու նմանվում են քարի: Իսկ քարի նման մարդը մեռած է: Մենք ասում ենք, որ նա կենդանի է, սակայն նրա կյանքը զուրկ է իրականությունից:
Իրական կյանքը բաղկացած է նրբությունից, փափկությունից, անկեղծությունից: Մի’ վախեցեք գոյությունից, չէ որ այն հոգ է տանում Ձեր մաին, սիրում է Ձեզ: Պետք չէ պայքարել Աստծո դեմ: Աստված արդեն պատրաստ է Ձեզ ավելին տալ, քան Դուք կարող եք պատկերացնել: Սակայն Աստված կարող է դա անել միայն այն դեպքում, եթե Դուք փափուկ եք ու նուրբ: Եթե Դուք կդառնաք սպունգի նման, ապա Աստված կարող է Ձեր մեջ մտնել:
Մարտի 16
|
Կրոնը պետք է իսկական լինի: Բավական է: Մենք չափազանց երկար ենք ապրել ոչ իսկական կրոնով: Կյանքն իրական է, սերը` իրական: Երբ Դուք սիրում եք կյանքը, այն Ձեր Աստվածն է դառնում: Կյանքին խոնարհվելու միակ ձևը երգելն է, պարելը, ծաղկելը, ստեղծագործ լինելը: Ինչ-որ ներդրում ունեցե’ք տոնի, այդ մեծ տոնախմբության, հիասքանչ կառնավալի մեջ, որին երբեք վերջ չկա: Աստղերը պարում են, ծառերը և օվկիանոսները միացել են պարին:
Նոյեմբերի 3
|
Անխռովությունը կյանքի ամենաեզակի փորձն է: Ընդհանրապես կանքը շատ աղմկոտ է: Դրսում աղմկոտ է, ներսում աղմկոտ է: Դա բավական է, որպեսի բոլորին խենթացնի: Աղմուկը խենթացրել է ողջ աշխարհը: Առանց լռության չկա ճշմարտություն, չկա ազատություն, չկա Աստված: Իսկ լռության հետ ի հայտ է գալիս այն, ինչ չկար, իսկ եղածն անհայտանում է` Ձեր աշխարհայացքը փոխվել է, Դուք կյանքին այլ աչքերով եք նայում: Անխռովությունը մեզ սովորեցնում է ճանաչել անճանաչելին: Դրանում է կայանում նրա եզակիությունը:
Նոյեմբերի 4
|
Մենք ոչինչ չունենք, որ կարողանանք առաջարկել Աստծուն, սակայն մենք կարող ենք երգել, պարել, նվագել լավ գորիծներ: Մենք կարող ենք մեր ողջ կյանքը երգի, պարի, տոնի վերածել: Միայն դա Դուք կարող եք առաջարկել Աստծուն: Ծառերից ծաղիկներ պոկելն ու Աստծուն առաջարկելը անհեթեթություն է, քանի որ այդ ծառերն ու ծաղիկները Ձեզ չեն պատկանում: Իրականում ծառերն իրենք են իրենց ծաղիկներն առաջարկում Աստծուն: Ծառի ծաղիկները կենդանի էին, իսկ Դուք սպանեցիք նրանց, ջնջել եք նրանց գեղեցկությունը: Դուք Աստծոն դիակներ եք առաջարկում:
Նոյեմբերի 5
|
Աշխարհում ամեն ինչ գոյատևում է համաձայնության մեջ, սակայն մարդը չի գիտակցում դա: Նրա անգիտակցվածությունը դժբախտություն է բերում, և նա սկսում է տառապել հորինված մղձավանջներից: Իսկ մեր կյանքը անընդհատ ու անվերջ տոն է: Մենք պետք է մի փոքր ավելի անխռով դառնանք, որպեսզի կարողանանք լսել: Երբ մենք բացարձակ անխռով ենք, ապա մենք անէանում ենք, դառնում տեզերական ներդաշնակության մասը: Տեղի է ունենում մարդու հանդիպումն Աստծո հետ, մասնիկի միաձուլումն ամբողջության մեջ: Մենք կորչում ենք, լուծվում որպես էգո, մարդ, սակայն ամբողջական ենք դառնում, այսինքն` առաջին անգամ ենք ի հայտ գալիս: Ցողի կաթիլը կորչում է, սակայն օվկիանոս դառնում: Այն ոչինչ չի կորցնում: Ցողի կաթիլը կորցնում է միայն իր փոքրիկ սահմանները, որոնք չարժե պահպանել:
Նոյեմբերի 6
|
Մեր կյանքը չարժե կյանք անվանել; Կյանքը սկսվում է միայն այն ժամանակ, երբ Դուք ձեր չափումներում շարժումը սկսում եք մահվանից հետո: Դրա համար է անհրաժեշտ մեդիտացիան: Այսպիսին է մեր ռազմավարությունը, միձոցը, աստիճանը մահվան սահմաններից դուրս գալու համար: Բավական է միայն անրսահմանայինի մի ստվերը: Այդ ժամանակ Դուք գիտեք, որ մահանում է միայն մարմինը, ոչ թե Դուք, որ ծնվում է մարմինը և ոչ թե Դուք: Դուք արդեն այստեղ եղել եք Ձեր ծնվելուց առաջ և այստեղ կմնաք մահվանից հետո: Դուք հավերժության մասնիկ եք:
Նոյեմբերի 7
|
Աղոթքը ծաղկի է նման: Աստվածայինը նման է գարնան, երբ ծաղկում են ծաղիկները: Իսկ երբ նրանք ծաղկում են, տարածվում է նրանցում գտնվող բույրը: Երբ աղոթքն սկսում է պարուրել Ձեզ, երբ Դուք առանց որևէ պատճառի շնորհակալ եք… Բավական է միայն ապրել, միայն գոյություն ունենալ մի ակնթարթ:
Այդ բույրին հասնել նշանակում է սեփական կյանքի գագաթնակետին հասնել: Այստեղ է առաջանում բավարարվածությունը, դուք պարուրվում եք երանելիությամբ: Դուք տուն եք եկել:
Նոյեմբերի 8
|
Սկզբում Դուք պետք է ներքին ներդաշնակության հասնեք, այնուհետև կարող եք ներդաշնակ լինել տիեզերքի, աստղերի, լուսնի, արևի, ծառերի, թռչունների` ողջ անհուն տիեզերքի հետ: Դուք կարող միաձուլվել նրա հետ: Գոյություն ունի երկու ձուլում` սեփական անձի հետ, և ամբողջի հետ: Այս երկու քայլերը ավարտում են բոլոր ճանապարհորդությունները:
Սկզբում միասնական դարձե’ք Ձեզ հետ, ապա միաձուլվե’ք ամբողջի հետ: Ես հենց դա եմ սրբություն անվանում: Գիտակցական դարձե’ք, որպեսզի Ձեր կյանքը դառնա ոչ այլ ինչ, քան պոեզիա, երաժշտություն, ներդաշնակություն, ամբողջություն, միասնականություն: Եվ քանի դեռ դա տեղի չի ունենա, Դուք իզուր կապրեք:
Նոյեմբերի 9
|
Երբ Ձեր գիտակցության գրեթե 99 տոկոսը լուսավորված են գիտակցությամբ, այդ ժամանակ Ձեր ծաղիները սկսում են աճել: Իսկ երբ լուսարված է 100 տոկոս, ապա Ձեր մեջ ոչ մի անգիտակցական բան չի մնում, Ձեր ծաղիկները սկսում են իրենց բույրն արձակել:
Եվ քանի դեռ դուք բույր չեք դարձել, ձեր կյանքը ժամանակի զուր վատնում է: Միայն թանկարժեք հիասքանչության ազատման դեպքում Դուք մտնում եք անսահմանի և անվերջի թագավորություն: Այդ ժամանակ չկա ոչ մահ, ոչ ծնունդ: Այդ ժամանակ Դուք հավերժ այստեղ եք և այժմ: Մարմինն է կորչում, ոչ թե Դուք, միտքն է կորչում, ոչ թե Դուք: Իսկ հասկանալ այն, ինչը հավերժ է ապրում, նշանակում է ճշմարտությունը ճանաչել:
Նոյեմբերի 10
|
Եթե Դուք մտել եք մեդիտացիայի աշխարհ, ապա Ձեր տեսիլքը, Ձեր աշխարհզգացումն անմիջապես փոխվում է: Դուք սկսում եք զգալ, որ այստեղ պատահական չեք, որ իրականացնում եք գոյության ինչ-որ պահանջմունք:
Ինքը` Աստվածը ձեր հետևում է կանգնած, սակայն դա կարելի է հայտնաբերել միայն խորը լռության մեջ, երբ Ձեր մտքերը, խելքը, էգոն ամբողջությամբ դադարել են իրենց աշխատանքը: Այս մարքության մեջ, երբ բոլոր ամպերն անհայտացել են, փայլում է արևը, այս լույսի մեջ կյանքը վերափոխվում է: Այն իմաստ, բովանդակություն է ձեռք բերում, ինչի հետ Ձեզ մոտ են գալիս ուրախությունը, երանելիությունը:
Նոյեմբերի 11
|
Ամեն ծառ արմատավորված է հողում` ինչպես յուրաքանչյուր արարած արմատավորված է Աստծո մեջ: Աստված նշանակում է գերագույն արարած: Իսկ մեդիտացիան այն կամուրջն է, որը մեզ տանում է մեր գոյության ակունքներ: Եթե դուք ճաշակել եք գոյության ուրախությունը ակուքում, այդ ժամանակ կյանքում մնացած ամեն ինչը Ձեզ համար անիմաստ է դառնում: Այդ ժամանակ Դուք կարող եք շարունակել սովորական կյանքով ապրել, սակայն ձեզ վրա ոչինչ չի կարող ազդել, Դուք պարզապես զվարճալի ներկայացում եք դիտում: Դուք դեր ունեք, սակայն դա ինքնին Ձեր գոյությունը չէ:
Նոյեմբերի 12
|
Իսկապես հավատացյալ մարդը սովորական, սակայն մեծ ուրախությամբ, էքստազով կապրի: Նա իր կյանքը սովորական չի համարի: Նա կապրի անսովոր զգայունությամբ: Կյանքն ամբողջի, անդրսահմանայինի պարգևն է, այն պետք է հարգել, սիրել և գնահատել: Այս պարգևն իսկապես անգին է: Բոլոր ծառերը, տերևները, սարերը, աստղերը, հսկայական երկինքը հավերժություն են: Ինձ տարօրինակ և անառողջ է թվում լուրջ մարդու վարքագիծը այս տոնական գոյությունում: սակայն լրջությունը միշտ փառաբանվել է, դրա համար մարդիկ փորձում են լուրջ լինել; Նրանք ճնշել են իրենց ուրախությունը, պարը, իրենց հաշմանդամ են դարձրել, կաթվածահար են արել իրենց գոյությունը տարբեր կերպ: Նրանք տանջել են իրենց հարգված լինելու և սուրբ թվալու համար:
Նոյեմբերի 13
|
Սովորաբար մարդիկ փակ են ապրում: Նրանք չեն բացում իրենց դռներն ու պատուհանները, ապրում են սարսափով` վախենալով անհայտությունից: Նրանք արևին, անձրևին և քամուն թույլ չեն տալիս իրենց գոյության մեջ մտնել: Սակայն եթե Դուք վարդ դնեք Ձեր սենյակում և փակեք բոլոր դռներն ու պատուհանները, այնտեղ քամին, անձրևը, արևային լույսը չեն ներթափանցի, ապա հույս չունենաք, որ վարդը կապրի: Հենց այսպես են ապրում մարդիկ, նրանք գրեթե մահացած են: Նրանք խղճուկ գոյություն են քարշ տալիս: Իսկապես ապրելու համար Դուք պետք է մատչելի լինեք գոյություն ունեցող ամեն ինչի համար: Դուք պետք է բաց լինեք, մի կողմ թողնեք վախը: Վախեցե’ք միայն վախից: Վախից բացի այլևս ոչնչից չպետք է վախենալ, քանի որ վախը հյուծում է, սպանում, երբ Դուք սկսում եք դեպի անհայտություն գնալ: Ձեր կյանքում շատ նոր բան է ի հայտ գալիս, ինչը Դուք նախկինում չէիք գիտակցում, քանի որ, երբ Դուք նետվում եք արկածի մեջ, Ձեր հաճույքն ավելի խորն է դառնում:
Նոյեմբերի 14
|
Ճշմարտությունը չի կարելի հաղորդել, այն Ձեզ ոչ ոք չի կարող տալ: Դուք այն պետք է ինքներդ բացահայտեք: Այդ պատճառով էլ այն ամենը, ինչ Դուք ստացել եք ուրիշներից, լավագույն դեպքում հիանալի սուտ կլինի, հաճելի և քաղցր սուտ: Դուք կարող եք շրջապատել Ձեզ քաղցր դատարկությամբ, սակայն դա պարզապես վտանգավոր խաղ է, քանի որ Դուք կորցնում եք հնարավորությունը, ժամանակը և էներգիան, որոնք Ձեզ համար կարող էին մատլեի դարձնել ճշմարտության աշխարհը:






