ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

YOGA FEDERATION OF ARMENIA

Դատարկ նավակը(ձեն առակ)

Լին-Չին պատմում էր. «Երբ ես երիտասարդ էի, սիրում էի նավակ քշել». Ես փոքրիկ նավակ ունեի: ես միայնակ ուղևորվում էի լողալու լճում և ժաերով կարող էի մնալ այնտեղ:
Մի անգամ ես նստած էի փակ աչքերով ու մեդիտացիա էի անում: սքանչելի գիշեր էր: ինչ-որ մի դատարկ նավակ լողում էր հոսանքով ու խփվեց իմ նավակին: Իմ ներսում զայրույթի ալիք բարձրացավ:
Ես բացեցի աչքերս և պատրաստվում էի պարսավել ինջ անհանգստացնող մարդուն, բայց տեսա, որ նավակը դատարկ է: Իմ զայրույթը շարժվելու տեղ չուներ: Ես ո±ւմ վրա թափեի իմ այն: Ինձ ոչինչ չէր մնում անելու, բացի նորից աչքերս փակելն ու իմ զայրույթին հետևելը: Այն պահին, երբ ես տեսա այն, ես առաջին քայլը կատարեցի իմ Ուղու վրա:
Այդ խաղաղ գիշերը ես մոտեցա իմ ներսում գտնվող կենտրոնին: Դատարկ նավակն իմ ուսուցիչը դարջավ: Այդ ժամանակից ի վեր , երբ որևէ մեկը փորձում է նեղացնել ինձ և իմ մեջ բարձրացնում էր զայրույթը, ես ծիծաղում էի ու ասում. «Այս նավակը նույնպես դատարկ է»:
Ես փակում էի աչքերս և ուղևվորվում իմ ներսը»:

Կազմեց ֆեդերացիայի անդամ Աննա Գրիգորյանը


Ձենի էությունը(ձեն իմաստություն)

Մի գիտնական եկավ Բուդդայի մոտ ու միանգամից բազմաթիվ հարցեր տվեց: Բուդդան նրան հարցրեց.
- Դուք եկել եք որոնելու, թե հարցեր տալու:
- Գիտնականը պատասխանեց.
- Ինչ տարբերություն: Հարցը հենց որոնում է:
- Տարբերությունն այնպիսին է, ինչպես Երկնքի ու Երկրի միջև: Որոնումը ծարավ է, իսկ հարցը` մտքի խաղ:

Կազմեց Աննա Գրիգորյանը


Ճակատագրի ձեռքում(ձեն առակ)

Ճապոնացի մեծ ռազմիկ Նոբունագան որոշեց գրոհել հակառակորդին, թեև թշնամիները տասն անգամ շատ էին: Նա գիտեր, որ կհաղթի, բայց նրա զինվորները կասկածում էին:
Ճանապարհին նա կանգ առավ սինտոիստական սրբատեղի մոտ և ասաց մարդկանց.
-Սրբատեղին մտնելուց հետո ես մետաղադրամով վիճակ կգցեմ: Եթե արծիվ ընկնի, մենք կհաղթենք, եթե գիր` կպարտվենք: Ճակատագիրը մեզ իր ձեռքում է պահում:
Նոբունագան մտավ սրբատեղին և լուռ աղոթեց: Դուրս գալով` նա մետաղադրամը վեր նետեց: Արծիվ ընկավ: Նրա զինվորներն այնպես էին նետվում մարտի, որ հեշտությամբ հաղթեցին ճակատամարտում:
-Ոչ ոք չի կարող փոխել ճակատագիրը, - ասաց նրան ծառան ճակատամարտից հետո:
- Իհրակե չի կարող, - պատասխանեց Նոբունագան` ցույց տալով մետաղադրամը, որի երկու երեսին էլ արծիվ էր:

Կազմեց Աննա Գրիգորյանը


Շինարարները(ծագումն ահայտ է)

Շինարարներին հարցրեցին.
-Դուք ի±նչ էք անում:
Առաջինն ասաց.
-Ես աղյւոսներ եմ դնում:
Երկրորդն ասաց.
-Ես պատ եմ կառուցում:
Երրորդը պատասխանեց.
-Ես սուրբ Պողոսի եկեղեցին եմ կառուցում:

Կազմեց Աննա Գրիգորյանը


Ես հետևում էի իմ ուսուցչին(ձեն առակ)

Մի մարդ եկավ Բոկուձյուի մոտ և հարցրեց.
-Դուք իսկապե±ս հետևում էիք Ձեր Ուսոցչին:
-Այո, ես հետևում էի նրան:
Բայց բոլորին հայտնի էր, որ Բոկուձյուն բոլորովին չէր հետևում իր Ոսուցչին: Այդ պատճառով էլ մարդը թերահավատությամբ հարցրեց.
-Դուք ցանկանում եք խաբե±լ ինձ: Բլորոը գիտեն, որ Դուք չեք հետևում Ձեր Ուսուցչին, և այնուամենայնիվ, պնդում եք, որ հետևում եք նրան: Դուք ի±նչը նկատի ունեք:
-Ես հետևում էի իմ Ոսուցչին, որովհետև իմ Ոսուցիչը երբեք ոչ մեկին չէր հետևում, նույնիսկ իր Ուսուցչին: Ես դ նրանից եմ սովորել:

Կազմեց Աննա Գրիգորյանը


Իմաստուն միանձնուհին(բւոդդիստական առակ)

Կոզալի թագավորը մի անգամ հանդիպեց միանձնուհի Քհեմային, Բուդդայի աշակերտուհիներից մեկին, որը հայտնի էր իր իմաստությամբ: Թագավորը հարգալից բարևեց նրան ու հարցրեց.
- Գոյություն ունի արդյոք կատարյալ Բուդդա մահվանից այն կողմ:
Միանձնուհին պատասխանեց.
- Ուսուցիչը չի բացահայտել դա, ո°վ մեծ թագավոր:
Թագավորը շատ զարմացավ ու հարցրեց.
- Դրա պատճառը որն է:
- Թույլ տուր ինձ հարց տալ քեզ, - պատասխանեց միանձնուհին: - Ինչ ես կարծում, ով մեծ թագավոր, դու կարող ես մի գանձապահ գտնել, որը կարաղանա հաշվել Գանգեսի ավազահատիկները:
- Ո'չ, չեմ կարող, ո'վ ազնվագույն:
- Իսկ կարող ես գտնել մի գանձապահ, որը կարողանար հաշվել, թե քանի չափ ջուր կա օվկիանոսում:
- Ո'չ, այդպիսի գանձապահ չկա, ո'վ ազնվագույն:
Այդ ժամանակ միանձնուհին ասաց.
- Դու չես կարող այդպիսի մեկին գտնել, ով մեծ թագավոր, որովհետև օվկիանոսն անսահման խորն է: Դա նույն բանն է, ով մեծ թագավոր, եթե մենք փորձենք հասու լինել Կատարյալի էությանը մարմականության հայտանիշների հիման վրա: Նա անչափելի է ու խոր, ինչպես օվկիանոսը: Նրա մասին չի կարելի դատել մարդկային հասկացություններով:
Թագավորն ուրախությամբ ու հավանությամբ լսեց Քհեմայի խոսքերը, վեր կացավ իր տեղից և հարգանքով խանարհվեց նրան:

Կազմեց Աննա Գրիգորյանը


Լուսավորում(բուդդիստական առակ)

Բուդդան թափառեց վեց տարի, նա այցելեց բոլոր իմաստուններին, սրբերին, գիտնականներին, ամեն տեսակ գուրուներին, բայց ոչինչ տեղի չունեցավ: Ասկետիզմը, պասը, յոգան` ամեն ինչ ապարդյուն էր:
Մի անգամմ Բուդդան փորձում էր ծանծաղուտով անցնել ոչ մեծ գետակը: Հոսանքն ուժեղ էր, իսկ նա այնքան էր թուլացել մշտական զրկանքներից ու թերսնումից, որ նրա գլուխը պտտվեց, նա ընկավ ջուրը ու հոսանքը նրան քշեց ներքև: հայտնի չէ, թե այդ ամենն ինչով կվերջանար, եթե նա չկառչեր մի երկար արմատից: Ալիքները նրան մոտեցրին ափին:
Այդ դրության մեջ, ափ դուրս գալու ուժ չունենալով, նա հստակ գիտակցեց. «Կյանքն օվկիանոսի նման է: Եվ եթե կյանքն օվկիանոս է, ապա այն ամենը, ինչ ես անում եմ սխալ է: Եթե ես ինձ այնպիսի վիճակի եմ հասցրել, որ չեմ կարողանում անցնել նույնիսկ այս գետակը, ապա ինչպես եմ ես պատրաստվում կտրել կյանքի օվկիանոսը»: Իմ ուղին սխալ է: Ես թույլ եմ դարձլ, իսկ Դեպի Աստվածը բարձրանալու համար հսկայական էներգիա է հարկավոր»:
Նրան հաջողվեց դուրս գալ գետակից, նա պառկեց ծառի տակ ու թուլացավ: Այդ երեկո լիալուսին էր ու, վեց տարվա թափառումների մեջ առաջին անգամն էր, որ նա լավ քնեց , նրան այլևս պետք չէր որևէ տեղ շտապեր. Հասնելու, ձեռք բերելու բան չուներ. Ոչ մի պրակտիկա, ոչ մի վարժություն: Առաջին անգամ նա լիակատար ազատություն զգաց : Ոչ մի տեղ չշտապելով, ծառի տակ պառկած` նա դիտում էր, թե ինչպես է հանգչում վերջին վաղորդյան աստղը: Ասում են , երբ այն անհետացավ, անհետացավ նաև Բուդդան: Մի ակնթարթում թափառումների վեց տարիները գիշերային մղձավանջի պես անցան նրա ներքին տեսադաշտով, բայց դա արդեն անցյալ էր: Բուդդան լուսավորյալ դարձավ:

Կազմեց Աննա Գրիգորյանը


Արթնացեք(բուդդիստական առակ)

Երբ Բուդդան լուսավորյալ դարձավ, նա բացականչեց.
Դա անհավատալի է: Նշանակում է, ես ամենասկզբից լուսավորյալ էի, իսկ այդ բոլոր շղթաներն ու կապանքներն ընդամենը երազ էին:
Հետագայում, երբ մարդիկ նրան հարցնում էին. «Ինչ անենք, որ ազատվենք արատներից», Բուդդան անփոփոխ պատասխանում էր «Գիտակցող եղեք, ձեր կյանքի մեջ գիտակցում մտցրեք»
Նրան լսելով` Անանդան` նրա աշակերտներից մեկը, հարցրեց.
- Մարդիկ տարբեր պրոբլեմներով են գալիս քեզ մոտ, իսկ դու նրան պատասխանում ես. «Գիտակցող եղիր»: Երրորդը հարցնում է. «Ինչպես ազատվել որկրամոլությունից», դու նրան նույն խորհուրդն ես տալիս. «Գիտակցում դրսևորիր»: Ինչպես հասկանալ դա:
Բուդդան պատասխանեց.
- Նրանց տկարություններն իրարից տարբերվում են այնպես, ինչպես այն երազները, որոնք տեսնում են տարբեր մարդիկ: բայց եթե նրանք բոլորը գան ինձ մոտ ու հարցնեն, ես նրանց կասեմ. «Սկսեք գիատկցել: Արթնացե°ք»:

Կազմեց Աննա Գրիգորյանը