ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՅՈԳԱՅՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երբ մարզադահլիճ եք մտնում պարապմունք սկսելու, ապա դրսում թողեք ձեր հույզերը , հոգսերը և անհանգստությունները: Պարապմունքն անցկացրեք մաքուր գորգի վրա , չնայած որ այդ ամենի մասին ես հոգ տանում եմ , բայց եթե զբաղվում եք առանց խմբի, ապա ամպայման վարժությունները կատարեք մաքուր սրբիչի վրա : Պարապմունքը սկսեք յոգերի ավանդական ձևով՝ կանգնեք դեպի արևելք, աչքերը փակեք, ձեռքերի ափերը դրեք կրծքին և մի քանի անգամ կատարեք «ՕՄ» մանտրան , արտաբերելով որպես մեկ հնչյուն որն, ինչպես իմացաք, մեր պարապմունքների ընթացքում նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, և ձեր միտքն ու մարմինը նախապատրաստում է վարժությունները սկսելու համար: Եթե հնարավոր է, յոգայով զբաղվեք հատուկ սենյակում : Այնտեղ օդը պետք է մաքուր լինի: Վարժություններ մի կատարեք այն սենյակում , որը լցված է ծխախոտի ծխով , ալկոհոլի հոտով, նաև ոչ մի դեպքում մի զբաղվեք այն սենյակում , որտեղ տեղի են ունեցել դատարկ և ճղճիմ խոսակցություններ: Թույլ մի տվեք որ անբավարարվածությունը , արհամարանքը , նախանձը , խանդը կամ այլ խեղաթյուրումները բույն դնեն ձեր գիտակցության մեջ: Կարգավորեք ձեր հույզերը , երբեք թույլ մի տվեք , որ արտաքին հանգամանքներն ու ազդակները ազդեն ձեզ վրա : Միշտ գիտակցեք , որ բացասական հույզերը թունավորում են մեր գիտակցությունն ու մարմինը : Հետևեք ձեր խոսքին : Երբեք մի պարծեցեք, որ դուք յոգ եք, որովհետև դուք կարող եք վատնել ահռելի քանակությամբ դրական էներգիա : Խուսափեք վատ մտքերից , վատ խոսքերից և վատ արարքներից :
Առավոտյան վեր կացեք և երեկոյան պառկեք քնելու միևնույն ժամին: Նյարդային համակարգը վերականգնելու համար պետք է պառկել երեկոյան ժամը 10-ին , քանի որ երկրի դիրքը տիեզերքում կեսգիշերից առաջ ավելի բարենպաստ է լինում : Արթնանալիս բաց թողեք օդանցքը կամ սենյակը լավ օդափոխեք : Քնեք գլուխը դեպի հյուսիս, ոտքերը ` դեպի հարավ: Քնեք մերկ , որպեսզի մաշկն ազատ շնչի : Ավելի լավ է մեկ սավան ավել գցել, քան թե գիշերաշապիկ հագնել : Գլխատակին մի դրեք փափուկ կամ բարձր բարձ : Քնած ժամանակ մեջքը պետք է ուղիղ լինի : Քնելուց առաջ կատարեք խորը շնչառություն և աշխատեք թուլանալ : Անկողնում մի կարդացեք : Արթնանալիս ձեր առաջին միտքը պետք է լինի «Ես առողջ եմ» : Միտքը կենտրոնացրեք այն բանի վրա , որ ձեզ համար ամենակարևորն է : Եթե հնարավոր է լոգանք ընդհունեք ամեն օր : Ձեր մաշկը հաճախակի ազատեք թափոններից և թույներից , թող ձեր ֆիզիկական և հոգեկան մթնոլորտը մաքուր լինի : Ոտքերը հաճախակի ազատեք կոշիկներից : Ոտաբոբիկ քայլեք գետնի վրա, անտառում կամ բնության գրկում : Քնելուց առաջ մարզեք ոտքերի մատները` շարժելով յուրաքանչյուր մատն առանձին –առանձին : Առավոտյան կամ երեկոյան կատարեք աչքերի մարզանքներ, (դրիշտաներ) որոնք մենք ուսուցանում ենք մեր պարապմունքների ընթացքում : Ուտելուց առաջ ջրով ողողեք բերանը , կամ մի պտղունց աղ վերցնելով ցուցամատի վրա` շփեք ատամներն ու լնդերը : Դա կուժեղացնի արյան շրջանառությունը , կամրացնի լնդերը և կթարմացնի շնչառությունը : Թող ձեր սնունդը պարունակի ավելի շատ հում մթերքներ` բանջարեղեն , միրգ , կանաչի , մեղր , կաթ և այլն : Հետևեք որ ձեր աղիքները գործեն : Եթե աղիքները կանոնավոր չեն գործում , անհրաժեշտ է կատարել ուդիյանա-բանդխա , ուդիյանա լաուլի, պաշիմաստ-ասանա , յոգա մուդրա և այլ վարժություններ, որոնք մեր փորձառու մասնագետները ձեզ կուսուցանեն :
Եթե ուզում եք լուրջ արդյունքների հասնել յոգայով զբաղվելիս , պետք է թողնեք ծխելը , ալկոհոլ օկտագործելը և այլ վնասակար սովորությունները , որովհետև դրանք բթացնում են այն նյարդային կենտրոնները, որոնք յոգայի վարժություններով պետք է աշխուժացվեն :






