ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
- Օրենքով սահմանված կարգով Հայաստանի յոգայի ֆեդերացիայի անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է կանոնադրությունը:
- Մինչև տասնչորս տարեկան անչափահասը Հայաստանի յոգայի ֆեդերացիային կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Հայաստանի յոգայի ֆեդերացիային կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
- Հայաստանի յոգայի ֆեդերացիայի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Հայաստանի յոգայի ֆեդերացիայի խորհրդին:
- Հայաստանի յոգայի ֆեդերացիայի անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Հայաստանի յոգայի ֆեդերացիայի խորհուրդը:
- Հայաստանի յոգայի ֆեդերացիային անդամագրված անձն ազատ է դուրս գալու Հայաստանի յոգայի ֆեդերացիայից: Հայաստանի յոգայի ֆեդերացիայի անդամությունից զրկումը տեղի է ունենում Հայաստանի յոգայի ֆեդերացիայի խորհրդի որոշմամբ:
- Հայաստանի յոգայի ֆեդերացիայի այն անդամը, որը Հայաստանի յոգայի ֆեդերացիայի խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում վեց ամիս անընդմեջ չի վճարում անդամավճար, Հայաստանի յոգայի ֆեդերացիայի խորհրդի որոշմամբ զրկվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
Քաղվածք
Հայաստանի յոգայի ֆեդերացիայի
կանոնադրության 3.1-3.6 կետերից





