Մեր Մասին
Հակոբ Արայի Բաղդասարյան Certificates ԱՍԱՆԱՆԵՐ
Ֆեդերացիայի հիմնադիր և նախագահ
![]() |
|
![]() |
|
Անդրեյ Սիդերսկի և Հ. Բաղդասարյան |
PLANET HOT YOGA club | Դիպլոմներ ստանալիս | |
![]() |
|
| |
Մաքսը և Հ. Բաղդասարյանը |
Յոգայի ուսուցիչ Մաքսը Հ. Բաղդասարյանի հետ | Բուդդայի մոտ |
Երկար ժամանակ զբաղվել է սպորտով այնուհետև յոգայով :Ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտը, այնուհետեև աշխատել է նույն բուհի ըմբշամարտի ամբիոնում որպես դասախոս և ինստիտուտի հավաքականի մարզիչ : Այնուհետև ընդհունվել է պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ֆակուլտետ և ավարտելուց հետո շնորհվել է հոգեբանի աստիճան : Այդ ընթացքում “Հոգ” կենտրոնում ուսումնասիրել և գերազանց ավարտել է “Հիպնոթերապիա”, Ն.Լ.Պ և “Հիպնոսի հիմնական տեխնիկաները” թեմաների ամբողջական դասնթացները : Հակոբը յոգայի իր սկզբնական քայլերը սկսել է սպորտի հետ զուգահեռ ,, և խոստովանում է ,որ յոգան և մեդիտացիաները իրեն շատ են օգնել թե սպորտում թե առօրիայում : Յոգայի իր սկզբնական գիտելիքները ձեռք է բերել ընթերցանությամբ , ինքնուրույն մարզվելուվ և լինելով տարբեր երկրներում : Այնուհետև ծանոթանում է “Մարդու ֆենոմենալ հնարավորություններ” միջազգային կազմակերպության փոխտնօրեն ` պրոֆեսոր Ռոբերտ Դաշյանի հետ և փորձառու ուսուցչի հետ շարունակում է հմտացնել իր գիտելիքները Խատխա յոգայի և Աշտանգա յոգայի ոլորտում : Լինելով հոգեբան` շարունակում է ուսումնասիրել մեդիտացիաներ , այդ նույն ժամանակահատվածում Մահարիշի Մահեշ Յոգիի տրանսցեդենտալ մեդիտացիայի մասնագետները հրավիրում են մեդիտացիայի դասնթացներին ` ցանկություն հայտնելով համագործակցության : Այնուհետև այցելում և ուսումնասիրում է Շրի Շրի Ռավի Շհանկարի “Ապրելու արվեստ” ծրագրի բազային կուրսը , ապա մասնակցում է ամերիկայից ժամանած Խանայի Սահաջ Սամադհի մեդիտացիայի դասնթացներին : Դրանից հետո մասնակցում է “Ապրելու արվեստի” “Լռության” մեդիտացիաների խորացված դասնթացներին “,որոնք անց է կացրել գերմանիայից ժամանած Դ. Եբերհարդը , որը տասնյակ տարիների փորձառության ուսուցիչ է : Այնուհետև հնարավորություն է ընձեռնվում գնալ Թայլանդ, յոգայի ոլորտում իր գիտելիքները հմտացնելու նպատակով : Հակոբը այնտեղ ծանոթանում է “CALIFORNYA WOW” միջազգային կենտրոնի գլխավոր մենեջեր Մարկ Սաաբի , Ազգությամբ հնդիկ Մաքսի և տայլանդացի Օմ ի հետ , որոնքել հրավիրեցին Պատայա քաղաքում մասնակցելու Մաստեր Կամալի “PLANET YOGA” ծրագրին , ապա մեկնելով Բանկոգ “PLANET HOT YOGA” ուսուցչական դասնթացներին : Ավարտելով այդ դասնթացները ` Թայլանդում այցելում է “Վիպասանա” մեդիտացիայի դասնթացներին : Հակոբը Ֆեդերացիայի նախագահն է , հիմնադրել է 2009 թվականին :
Հարությունյան Գոգա Լևոնի
Հայաստանի յոգայի ֆեդերացիայի խորհրդի նախագահ
![]() |
![]() |
ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժ, հոգեբան և հոգեթերապևտ: Միացիալ ազգերի կազմակերպության և Յունեսկոյի միջազգային ակադեմիայի կրթության դոկտոր:
1997 թվականից կիրառում է բուժական հիպնոսը` վախերի, նևրոզների և նևրասթենիայի վերացման նպատակով: Դասավանդում է սպորտի հոգեբանություն Հայաստանի ազգային հավաքականների մարզիկներին և նախապատրաստում է նրանց միջազգային պաշտոնական մրցաշարերին: Իր գործնական և բուժական աշխատանքում լայնորեն կիրառում է յոգայի շնչառական և առողջությունը վերականգնող վարժությունները: Բազմաթիվ ուսումնամեթոդատական ձեռնարկների և գիտական հոդվածների հեղինակ է: Գոգա Հարությունյանը հանդիսանում է Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի խորհրդի նախագահ:
E-mail: ar.go@mail.ru
010 74 33 55
091 47 59 21
Սվետլանա Գալստյան
Ֆեդերացիայի պատվավոր անդամ, տրանսցեդենտալ մեդիտացիայի ուսուցիչ
Հայաստանի յոգայի ֆեդերացիան և Մահարիշի վեդայական կենտրոնը կազմակերպում են տրանսցեդենտալ մեդիտացիայի դասնթացներ : Դասնթացները կվարի տրանսցեդենտալ մեդիտացիայի փորձառու ուսուցիչ , Մահարիշի վեդայական կենտրոնի տնօրեն Սվետլանա Գալստյան : Սովորեք մտավարժել և ապրել առանց ստրեսների :
Նարինե Բաղդասարյան
մասնագիտությամբ հեռուստալրագրող,
Հայաստանի յոգայի ֆեդերացիայի ուսուցիչ
![]() |
![]() |
![]() |
![]() |
Յոգայի նկատմամբ հետաքրքրությունս եղել է դեռ դպրոցական տարիքից:
1998 թ-ից մասնակցում եմ Հայաստանի Մշակույթի Լիգայի հատուկ մշակված էզոտերիկ փիլիսոփայության և տրամաբանության դասընթացներին, որոնք իրենց մեջ ներառում են նաև կենդանի բարոյագիտություն և մինչ այսօր շարունակում ե մասնակցել: 2000-2006 թթ. շարունակել եմ ուսումնասիրել յոգայի փիլիսոփայութունը և սննդակարգը: 1998թ.-ից սնվում եմ ըստ յոգայի սննդակարգի, բուսակեր եմ: 2003թ.-ին հրատարակվեց իմ առաջին հեղինակային գիրքը` <<Բազմակետ>>-ը:
2003-2009թթ. Հայկանակ երկրորդ հեռուստաալիքով վարել եմ իմ հեղինակային <<Կենսաձև>> հաղորդաշարը: 2009թ.-ից հետաքրքրվել եմ <<Ռեյկիով >> և ստացել 2րդ կարգ: Մասնակցել եմ նաև Շրի Շրի Ռավի Շհանկարի <<Ապրելու Արվեստ>> ծրագրի բազային կուրսին:
2010թ.-ին տեղեկացա Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի մասին և անդամագրվելուց հետո շարունակեցի սովորել ֆեդերացիայի փորձառու ուսուցիչների կողմից մշակված հատուկ ծրագրերով, որոնց հիմքն են հանդիսանում << Planet Yoga>>-ն, << Planet Hot Yoga>>-ն, << Shiva Yoga >>-ն, << Ashtanga Yoga >>-ն, << Hatha Yoga >>-ն, << Kryoga >>-ն, Օշոյի դինամիկ մեդիտացիաները և այլն: Ծանոթանալով Ֆեդերացիայի գործունեությունը` ցանկություն հայտնեցի մասնակցելու << Ashtanga Yoga >>-ի երեք ամիս տևողությամբ ուսուցչական դասընթացներին, այնուհետև Ֆեդերացիայի մասնագետների կողմից որակավորվեցի որպես ուսուցիչ` ստանալով համապատասխան հավաստագիր:
Այժմ աշխատում եմ Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայում որպես յոգայի ուսուցիչ` մատուցելով յոգան սիրով ու կարեկցանքով:
E-mail:NARINE0@MAIL.RU
Հեռ. 094 488722
Վլադիմիր
Հայաստանի յոգայի ֆեդերացիայի անդամ է և յոգայի ուսուցիչ :
Մասնագիտությամբ մարզիչ ,մանկավարժ է, ուսուցանում է նաև կարատե և կինքբոսինգ , սև գոտի 4 րդ դան է : Վանիկը սկզբնական իր գիտելիքները ձեռք է բերել ընթերցանությամբ և ինքնուրույն մարզվելուվ : Այնուհետև ցանոթանում է Տարոն և Կարեն անունով յոգերի հետ որոնք իրեն սովորեցնում են ճիշտ յոգայի և յոգայով զբաղվելու ուղին : Այնուհետև մեկնում է մոսկվա և հանդիպելով Վիկտոր Սոռբուչեվի հետ ավելի է հմտացնում իր գիտելիքները : Իր փորձից ելնելով ուսուցիչը պնդում է որ, եթե յուրաքանչյուր մարզիկ օրվա ընթացքում գոնե մեկ ժամ հատկացնի յոգայի պարապունքներին և կատարի շնչառական վարժություններ ու մեդիտացիաներ ապա կստանան գերհզոր արդյունքներ :Սենսեյ Վանիկը ֆեդերացիայի յոգայի պարապունքները անց է կացնում բուսաբանական այգում և ցանկանում է իր փորձն ու գիտելիքները հանձնել իր սաներին, և սիրով սպասում է ձեզ :
_______________________________________________
Նունե Թադևոսյան
Ֆեդերացիայի Կունդալինի յոգայի ուսուցիչ
|
|
|
Իմ առաջին ծանոթությունը Կունդալինի յոգայի հետ տեղի է ունեցել 1992թ. հայտնի բժիշկ, յոգ և Մոսկվայում առաջին դասավանդող Յակովա Մարշակայի դասի ժամանակ: Այնուհետև մի քանի տարվի շարունակ ես ուսումնասիրել եմ հոգեթերապիա, հոգեվերլուծություն, արևելյան փիլիսոփայություն, փնտրել եմ գիտելիքներ, որոնք կօգնեին հասկանալ կյանքի նպատակը, նրա իմաստը և ուղղությունը:
90-ականների վերջին ճակատագիրը հանդիպեցրեց ինձ Ֆրանսիայից եկած ուսուցչի` Կարա Սինգխի հետ, որը Կունդալինի յոգայի ուսուցիչների եվրոպական դպրոցի հիմնադիրն էր, նրա դասի ժամանակ ես հասկացա, որ կարող ես կյանքում իրացնել քո բարձրագույն ներուժը, փոխելով գիտակցությանդ մակարդակը:
Դա հանդիպում էր, որը փոխեց իմ ամբողջ կյանքը, դառնալով Ուսուցչի և աշակերտի հարաբերությունների սկիզբ, այդ ժամանակից ի վեր յոգայի իմ պարապունքները դարձան անընդհատ:
Եվս մեկ կարևոր իրադարձություն էր իմ կյանքում Գուրու Դև Սինգխի հետ հանդիպումը միջազգային կոնֆերանսին ք. Ասսիզիյում, Իտալիա, ով Սատ Նամ Ռասայանի Ուսուցիչ էր (Կունդալինի յոգայի ավանդության մեջ հնագույն բուժական արվեստ, որը սկիզբ է առնում Հնդկաստանից և Տիբեթից):
Զգալով այդ տեխնիկայի ուժը և ցանկանալով օգնել մարդկանց, խորացված ուսումնասիրում և կիրառում եմ այն, ինչպես նաև կազմակերպում եմ բուժական այդ արվեստի ուսուցանող սեմինարնարներ Մոսկվայում:
Ավարտել եմ Կունդալնի յոգայի ուսուցիչների որակավորման 1-ին և 2-րդ մակարդակի դասընթացներ IKYTA ծրագրով , Կարա Սինգխի գլխավորությամբ: Ավարտել եմ 1-ին և այժմ ուսանում եմ 2-րդ մակարդակի ապաքինողների Սատ Նամ Ռասայանի ուսուցումը, դասավանդում եմ Կունդալինի յոգա, աշխատում եմ հոգեբանների հետ համատեղ, Մոսկվայում Կունդալինի յոգայի ուսուցիչների ֆեդերացիայի անդամ եմ: Մասնակցում եմ Մոսկավյում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հնդկաստանում տեղի ունեցող կունդալինի յոգայի բազմաթիվ միջազգային դասընթացների:
Միշտ երազել եմ ցանոթացնել իմ Հայրենիքին այդ հնագույն և հզոր տեխնիկաներին:
Հնարավորությունը ստեղծվեց, երբ ծանոթացա Հայաստանում Յոգայի ֆեդերացիայի նախագահի` Հակոբ Բաղդասարյանի հետ, նրա ընկերների և աշակերտների հետ` հրաշալի և բաց մարդկանց: Ուրախ էի տեղեկանալ, որ գոյություն ունի յոգայի ֆեդերացիա, նոր դարաշրջանի մարդկանց ֆեդերացիա, որը Հայաստանի կյանքի կարևոր մաս է գրավում, օգնում է երեխաներին և որբերին, կազմակերպում է բարեգործական ակցիաներ:
Ուրախ կլինեմ, եթե իմ իմ փորձը օգնի իմ Հայրենիքի մարդկանց դեպի երջանիկ, առողջ և ճշմարիտ կյանք տանող ճանապարհին:
ԳԱՅԱՆԵ ՇԱՀԽԱԹՈՒՆԻ
Հայաստանի յոգայի ֆեդերացիայի ուսուցիչ
![]() |
![]() |
|
![]() | ||
Հետաքրքրություն յոգայի նկատմամբ ունեցել եմ դեռ վաղ հասակից, բայց հիմնավոր գիտելիքներ ստացա, երբ բախտ ունեցա ծանոթանալ Հայաստանի յոգայի ֆեդերացիայի և Ֆեդերացիայի նախագահ՝ Հակոբ Բաղդասարյանի հետ, ով հիմնավոր ձևով դրեց իմ գիտելիքների հիմքը << Շիվա Յոգայի >> և <<Աշտանգա Յոգայի>> ոլորտում: ՈՒնեմ 9 տարվա աշխատանքային փորձ՝ որպես աերոբիկայի մարզիչ և իմ սեփական փորձից ելնելով կարող եմ ասել, որ այն ինչ տալիս են յոգայի դասերը, չեն կարող տալ ո'չ ֆիզկուլտուրան, ո'չ աերոբիկան: Այժմ չեմ պատկերացնում իմ կյանքն առանց յոգայի և պատրաստվում եմ այն ուսուցանել իմ սաներին` փորձելով հաղորդել նրանց, այն գիտելիքները, որոնք ստացել եմ Ֆեդերացիայի կողմից:
ԱՆՆԱ ՈՍԿԱՆՅԱՆ
Երկար ժամանակ փնտրում էի մի կենսաձև, որի օգնությամբ կկարողանայի հասնել ներդաշնակության: Այցելելով Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի կայքը (www.armyoga.am)` ինձ համար բացահայտեցի շատ արժեքավոր տեղեկատվություն: Հաճախելով յոգայի դասընթացներին`բարելավեցի առողջությունս և կարողացա հասնել հոգևոր ներդաշնակության: Յոգայի շնորհիվ կարողացա վերհանել իմ այն հատկանիշները, որոնց առկայության մասին ես անգամ չէի գիտակցում, ինչի շնորհիվ կարող եմ ապրել ուրախ և երջանիկ: Չեմ կարող չնշել Հայաստանի Յոգայի ֆեդերացիայում ձեռք բերած իմ ընկերների մասին, որոնց շատ եմ սիրում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի ուսուցչական աշխատակազմին` Հակոբ Բաղդասարյանի գլխավորությամբ:
Ռոբերտ Տեր-Խաչատրյան
Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի անդամ, յոգայի և մեդիտացիայի ուսուցիչ
Ծնվելէ 1938թ. Երևանում : Ռոբերտ Տեր-Խաչատրյանը զբաղվում է արևելյան ,և հատկապես յոգայի, փիլիսոփայությամբ: Յոգայի ու մեդիտացիայի ասպարեզում ունի բավականաչափ մեծ փորձ և հմտություն: Մտածողությամբ միստիկ է: Նա ընդունում է գերհոգու գոյությունը, չի ժխտում կարմայի օրենքը և ռեինկարնացիայի գաղափարը: Յոգան համարում է ինքնաճանաչման լավագույն մեթոդը, որի կիրառման միջոցով, մարդ կարող է հասնել ինքնալուսավորման, իրական Ես-իև Աստծո հետ կապի վերականգնման: Նշենք նաև, որ Ռոբերտ Տեր-Խաչատրյանն այն բացառիկ մարդկանցից է, ով մի քանի անգամ իր կյանքում ապրել է սամադհի վիճակը:
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ
40 տարեկան, Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի` Ցիգունի և կանանց ինքնապաշտպանության գծով ուսուցիչ
|
|
|
| Ռոբերտը և Հոնկ Կոնգի Ուշույի հավաքականը Ջետ Լիի(Jet Lee) գլխավորությամբ |
ՈՒշույով զբաղվում եմ չորս ու կես տարեկանից: Հայաստանում եղել եմ առաջիններից մեկը, ով քննություն է հանձնել և իրավունք է ստացել աշխատելու որպես ուսուցիչ և մրցավար: 2001թ. մասնակցել եմ մրցումներին` որպես դատավոր, հիմնական ուղղվածությունս` Վինչուն, Նյան-Ցյուան (որը թարգմանաբար նշանակում է «հարավային շաուլինի բռունցք»): Երկար ժամանակ աշխատել եմ անվտանգության համակարգում: Ցիգունով հետաքրքրվել եմ ավելի ուշ, երբ ենթարկվեցի ավտովթարի և իմ սեփական փորձով համոզվեցի այդ զարմանահրաշ գիտության հնարավորությունների իրական լինելու մասին: Մի փոքր ներկայացնեմ, թե ինչ է իրենից ներկայացնում ցիգունը: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այդ վարժություններն ունեն մեկ ընդհանուր հիմք. ներքին էներգիայի ակտիվացման միջոցով հասնել մարմնի և հոգու կատարելության: Ցիգունի` ինչպես նաև յոգայի հիմքում ընկած է ներքին էներգիայի ակտիվացման միջոցով մարդու թաքնված հնարավորությունների բացահայտումը և օգտագործումը: Յոգան և ցիգունը իրարից տարբերվում են միայն այդ հնարավորությունների օգտագործման եղանակներով, բայց հիմքը նույնն է, քանի որ ցիգունի մուտքը Չինաստան եղել է բուդիզմ տարածող հնդիկ վանականների միջոցով: Ցիգունի միջոցով հնարավոր է ինչպես բարելավվել առողջական վիճակը, այնպես էլ հաջողությամբ իրականացնել ինքնապաշտպանություն, որի համար ես և ֆեդերացիայի մասնագետները մշակել ենք հատուկ և շատ արդյունավետ ծրագիր, որը կօգնի ձեզ լինել ինքնավստահ և ապրել համարձակ:































