ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

YOGA FEDERATION OF ARMENIA



Մեր facebook-ի էջը



ԱՍԱՆԱՆԵՐ

Բարի գալուստ www.armyoga.am
Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր գործունեության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Հուսով եմ, որ կայքն՝ իր բովանդակությամբ և բազմաթիվ հնարավորություններով, Ձեզ համար կդառնա յոգայի մասին տեղեկատվության լավագույն աղբյուր:
Հայաստանի յոգայի ֆեդերացիայի հիմնադրումը ևս մեկ քայլ էր մեր երկրում յոգայի զարգացման, առողջ և երջանիկ ապրելակերպի ապահովվման ուղղությամբ:
Ներկայումս Հայաստանում գոյություն ունեն յոգայի բազմաթիվ կազմակերպություններ` իրենց տարբեր ուղղություններով:
Հայաստանի յոգայի ֆեդերացիայի հիմնական նպատակն է միավորել և համախմբել Հայաստանում գոյություն ունեցող յոգայի տարբեր կազմակերպությունների գործունեությունը` ուղղված յոգայի՝ որպես առողջ ապրելակերպի և երջանիկ կյանքի գրավականի հեղինակության բարձրացմանը:
Մենք՝ բոլորս, երջանկություն ենք փնտրում, սակայն շատ հաճախ չենք գիտակցում, որ երջանկությունը միայն նյութականի մեջ չէ: Վստահորեն կարող եմ ասել, որ յոգայով մշտապես զբաղվողները որոշակիորեն հասնում են երջանկության առավել իրական ընկալմանը:
Մարդը բնության մի մասնիկն է, իսկ առավել ճշգրիտ՝ աշխարհագրական վայրի խտացված պատկերը: Գտնվելով աշխարհագրական մի այնպիսի վայրում, որին հաճախ դրախտ են անվանում, մեզ` հայերիս համար, առավել ցայտուն կերպով է դրսևորվում օդի, կրակի, հողի և ջրի ներգործությունը, և դա, անշուշտ, մեր հողի, ջրի, օդի և բնության շնորհիվ է:
Եթե յուրաքանչյուր հայ գիտակցի մեր աշխարհագրական դիրքի այս առավելությունը և, հետևելով յոգայի մեթոդներին, ավելի խորը գիտակցի յոգայի էությունը, կարող է հասնել ինքնաճանաչման և հոգևոր ներդաշնակության: Իսկ դա ավելին է, քան ֆիզիկական վարժություններն ու մարմնամարզությունը: Հետևաբար նա, ով փնտրում է ավելին, իր համար, անշուշտ, կբացահայտի, որ յոգայի ասանաները, շնչառական վարժություններն ու մեդիտացիաները էապես օգնում են մարդուն՝ ֆիզիկական և հոգևոր կատարելության հասնելու ճանապարհին:

Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ` Հ. Բաղդասարյան